Եթե Խզմալյանն այսպիսի հարցազրույց տար պորտուգալական կայքին, նույնպես դատապարտելի կլիներ
Համացանցում շատ են խոսում Խզմալյանի՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցի մասին: Մի մասը Խզմալյանին Հուդա է անվանում այն բանի համար, որ նա ադրբեջանական կայքին հարցազրույց է տալիս, մյուսները ֆաշիստ են անվանում նրանց, ովքեր քննադատում են Խզմալյանին: Իրականում այս 2 կարծիքները, մեղմ ասած, խոցելի են:
Իհարկե, վատ է, որ այս պարոնը հարցազրույց է տվել ադրբեջանական կայքին. դա պարզապես ապուշություն է: Սակայն խնդիրն ավելի շատ նրա կողմից հնչեցված մտքերն են, որոնք զարմանալիորեն համընկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած այն գաղափարի հետ, ըստ որի՝ Հայաստանն ապագա չունի, իսկ Ադրբեջանն ունի: Եթե նա այսպիսի հարցազրույց տար պորտուգալական կայքին, դա նույնպես դատապարտելի կլիներ, ու մտահոգվելու առիթ կտար բոլորիս, քանզի զարմանալի ու, մեղմ ասած, հաճելի չէ, երբ Հայաստանում մարդիկ հանդիսանում են «ալիևյան» քարոզչության գիտակցված կամ չգիտակցված կրող:
Խնդիրն ավելի շատ հենց սրանում է, թեև, միևնույն է, կշարունակեմ պնդել, որ ադրբեջանական կայքին հարցազրույց տալն ուղղակի անհեթեթություն է: Կրկնեմ իմ երեկվա միտքը՝ նրա արածը նման է նրան, որ 1943 թվականին Սովետական Միությունում ապրող ռեժիսորը հարցազրույց տար Գեբելսի ենթակայության տակ գտնվող գերմանական լրատվամիջոցին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից