Գիշերը՝ ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին: Վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց: Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Գառնիկ Հ.-ն ոտքերով և ձեռքերով հարվածել է իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Գիշերային վիճաբանություն և վնասվածքներ
Գիշերը՝ ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին:
Վերջիններիս ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է շտապօգնության խումբ, որը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խմբին Գոռ Վ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Գառնիկ Հ.-ն ոտքերով և ձեռքերով հարվածել է իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: