Հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում: Քիչ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ Ռոման Վ.-ն և «թունավորում նարկոտիկ դեղամիջոցներով» ախտորոշմամբ՝ Սևակ Ա.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձինք ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու: Հիվանդանոցի ընդունարանում ոստիկաններին ներկայացրել են Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգված: Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում:
Քիչ անց հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «ինտոքսիկացիա անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ նշված շենքի բակից բուժօգնության է տեղափոխվել Հովհաննես Մ.-ն, փոքր ավելի ուշ՝ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ՝ Ռոման Վ.-ն և «թունավորում նարկոտիկ դեղամիջոցներով» ախտորոշմամբ՝ Սևակ Ա.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձինք ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Հիվանդանոցի ընդունարանում ոստիկաններին ներկայացրել են Հովհաննես Մ.-ի գրպանից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգված:
Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: