Տնտեսական

14.05.2015 14:37


ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացրած վճիռների համար՝ 160 հազար եվրո

ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացրած վճիռների համար՝ 160 հազար եվրո

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 160 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի» կայացրած վճիռների պահանջը կատարելու համար:

Այս գումարից «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով վճռի համապատասխան կտրամադրվի 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, իսկ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 44 հազ. եվրոյին համարժեք դրամ:

Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ՄԻԵԴ–ում ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռների հարցում մեր երկիրը, օրինակ, Ադրբեջանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Հունգարիայի համեմատ՝ վատ վիճակում չէ։

2010թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը եղել է 31-ը։ Դրանց փոխհատուցման գումարը կազմել է 585 հազ. 804 եվրոյին համարժեք դրամ: Եթե համեմատենք մի քանի այլ երկրների հետ, ապա երկու դեպքում էլ Հայաստանը բավականին բարենպաստ վիճակում է,-ասել Հ.Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը