Մանրամասներ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից
Գյումիրում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբաններն այսօր հրավիրված ասուլիսում որոշ մանրամասներ են ներկայացրել դեպքից։
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ կրակոցների ժամանակ հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, բայց չի հասցրել տեղաշարժվել։ Ննջասենյակում Սերյոժա Ավետիսյանն ու Հասմիկ Ավետիսյանն են եղել, իսկ մարմնի դիրքերը վկայում են այն մասին, որ Հասմիկ Ավետիսյանն արթնացել է, ու փորձել է կանգնել:
–Կարծում էինք, թե անկողնու մեջ գտնվող Սերյոժա Ավետիսյանը չի տեղաշարժվել, բայց փորձագետի եզրակացությունը ցույց տվեց, որ նա պայքարել է։ Դա է պատճառը, որ բացի հրազենային վնասվածքներից՝ առկա են եղել նաև բութ գործիքով վնասվածքներ, քերծվածքներ. փորձել է բռնել ինքնաձիգի կոթից, սակայն կրակողը խզակոթով հարվածել էՍերյոժա Ավետիսյանին։ Նրա մոտ շուրջ 12 վնասվածք է եղել,–մանրամասնել է փաստաբանը:
Նա ավելացրել է, որ երրորդ ննջասենյակում գտնվել են Արմեն Ավետիսյանն ու Արաքսյա Պողոսյանը՝ վերջինի գրկում՝ փոքրիկ Սերյոժան.
–Արմեն Ավետիսյանն արթուն է եղել, փորձել է տեղաշարժվել. դինգետնինէեղել։ Իսկ Արաքսյա Պողոսյանը մարմնով փորձել է պաշտպանել փոքրիկ Սերյոժային: Արաքսյա Պողոսյանի ձեռքերի վրա եղել են վնասվածքներ, սվին-դանակի երկու կողմում՝ արյան շիթեր: Արաքսյայի մոտ 5–6 վնասվածք է եղել։ ՓոքրիկՀասմիկԱվետիսյանն էլ մեկվնասվածքէստացել։
Լ. Սահակյանն ավելացրել է, որ փորձաքննության եզրակացությունից ստացվում է այն պատկերը, որ առաջինսենյակումկրակելուցհետոերկրորդևերրորդսենյակներում գտնվողներն արդենարթնացելեն, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է եղել.
–Հետևաբար, մյուսսենյակներումգտնվողներըչենկարողացելոչինչանել։ Ամենայնհավանականությամբ,դեպքիվայրումմեկհոգիէկրակել,-հավելել է փաստաբանը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշել է, որ հյուրասենյակի գազի վառարանի վրա ծխախոտի մնացորդ է հայտնաբերվել. փորձաքնությունը պարզել է, որ այն 99,99 %-ով Վալերի Պերմյակովինն է.
Մանրամասներ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից
Գյումիրում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբաններն այսօր հրավիրված ասուլիսում որոշ մանրամասներ են ներկայացրել դեպքից։
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշել է, որ կրակոցների ժամանակ հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, բայց չի հասցրել տեղաշարժվել։ Ննջասենյակում Սերյոժա Ավետիսյանն ու Հասմիկ Ավետիսյանն են եղել, իսկ մարմնի դիրքերը վկայում են այն մասին, որ Հասմիկ Ավետիսյանն արթնացել է, ու փորձել է կանգնել:
–Կարծում էինք, թե անկողնու մեջ գտնվող Սերյոժա Ավետիսյանը չի տեղաշարժվել, բայց փորձագետի եզրակացությունը ցույց տվեց, որ նա պայքարել է։ Դա է պատճառը, որ բացի հրազենային վնասվածքներից՝ առկա են եղել նաև բութ գործիքով վնասվածքներ, քերծվածքներ. փորձել է բռնել ինքնաձիգի կոթից, սակայն կրակողը խզակոթով հարվածել է Սերյոժա Ավետիսյանին։ Նրա մոտ շուրջ 12 վնասվածք է եղել,–մանրամասնել է փաստաբանը:
Նա ավելացրել է, որ երրորդ ննջասենյակում գտնվել են Արմեն Ավետիսյանն ու Արաքսյա Պողոսյանը՝ վերջինի գրկում՝ փոքրիկ Սերյոժան.
–Արմեն Ավետիսյանն արթուն է եղել, փորձել է տեղաշարժվել. դին գետնին է եղել։ Իսկ Արաքսյա Պողոսյանը մարմնով փորձել է պաշտպանել փոքրիկ Սերյոժային: Արաքսյա Պողոսյանի ձեռքերի վրա եղել են վնասվածքներ, սվին-դանակի երկու կողմում՝ արյան շիթեր: Արաքսյայի մոտ 5–6 վնասվածք է եղել։ Փոքրիկ Հասմիկ Ավետիսյանն էլ մեկ վնասվածք է ստացել։
Լ. Սահակյանն ավելացրել է, որ փորձաքննության եզրակացությունից ստացվում է այն պատկերը, որ առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում գտնվողներն արդեն արթնացել են, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է եղել.
–Հետևաբար, մյուս սենյակներում գտնվողները չեն կարողացել ոչինչ անել։ Ամենայն հավանականությամբ, դեպքի վայրում մեկ հոգի է կրակել,-հավելել է փաստաբանը:
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշել է, որ հյուրասենյակի գազի վառարանի վրա ծխախոտի մնացորդ է հայտնաբերվել. փորձաքնությունը պարզել է, որ այն 99,99 %-ով Վալերի Պերմյակովինն է.
–Դեպքի վայրում առկա բոլոր առարկաների վրայի ԴՆԹ-ները 99,99 %-ով համապատասխանում են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին։
Մեկ այլ փաստաբան Միհրան Պողոսյանը ընդգծել է, որ այս քրեական գործով հանկարծակիությունը բացառված է.
–Հստակ դիտավորություն է առկա,–ասել է նա՝ ավելացնելով, որ գրեթե բոլոր հրազենային վնասվածքների դեպքում ինքնաձիգի փողը հորիզոնական է եղել։
7or.am