Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր է, բայց ոչ արդարացված: Այս մասին այսօր լրագրողներին ասել է էներգետիկայի քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը՝ նշելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 90 օր պետք է քննարկի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը։
–Սակագինը բարձրացնելով՝ կորցնում ենք սպառողին, սակայն ծրագրեր և քայլեր չեն իրագործվում՝ զսպելու այդ բարձրացումը,–ասել է բանախոսը։
Դավթյանի խոսքերով՝ այսօր չենք կարող դիմել «Գազպրոմին» և խնդրել փոխել սակագինը, քանի որ, ըստ համաձայնագրի, Հայաստանը պետք է ֆիքսված սակագին ունենա։
Փորձագետի խոսքերով՝ էլէներգիայի սակագնի բարձրացման տենդենցը շարունակական է լինելու:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշել է, որ երկուսուկես դրամով կարող է թանկանալ ատոմակայանից ստացվող էլեկտրաէներգիան։
–Դամոկլյան սուրը նորից կախվել է հայ սպառողների գլխին։ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պարադոքս է,–ասել է Պողոսյանը՝ այդ բարձրացումը տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության արդյունք համարելով։
–Մենք մտադրված ոչնչացնում ենք էլեկտրատրանսպորտը. տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, նաև՝ մետրոն: Հայ ժողովուրդը 6.5 տարի ապրել է մոմի լույսի տակ՝ քարե դարում, և, իմ կանխատեսմամբ, նույն հեռանկարը նորից սպառնում է մեզ,–նկատել է Պողոսյանը։
«Մոմի լույսի հեռանկարը նորից սպառնում է մեզ»

7or.am