Լրահոս

14.05.2015 12:12


Հերթական պայթյունը գազալցակայանում. կա զոհ

Հերթական պայթյունը գազալցակայանում. կա զոհ

Մայիսի 14-ին՝ ժամը 10.49-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի ավտոգազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով աշխատակիցը տեղում մահացել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«shamshyan.com»–ն էլ հայտնում է, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան, իսկ մահացածը Գառնի գյուղի բնակիչ, 24-ամյա Ռոման Սիմոնյանն է։

Վնասվածքներ է ստացել նաև այդ պահին գացալցակայանում գտնվող մեկ այլ «Նիվա»-ի սեփականատեր, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Նորիկ Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը