Աշխարհ

14.05.2015 11:25


ԱՄՆ ամենատարեց բուժքույրն իր 90–ամյակը նշել է աշխատանքի վայրում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ ամենատարեց բուժքույրն իր 90–ամյակը նշել է աշխատանքի վայրում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքի ամենտարեց բուժքույրը՝ Ֆլորեն Րիգնին, իր 90–ամյա հոբելյանը նշել է աշխատանքի վայրում։

Ինչպես գրում է «Today»–ը, ամերիկուհու գործընկերներն անակնկալ են պատրաստել նրա համար. աշխատանքային օրվա սկզբին բուժհաստատության ողջ անձնակազմը հավաքվել է ֆոյեում՝ Րիգնիին ողջունելու համար։ Հոբելյարը հուզվել է, սակայն չի կորցրել հումորի զգացումը՝ կատակելով իր տարիքի կապակցությամբ։

ԱՄՆ ամենատարեց բուժքույրը ծնվել է 1925թ.։ Քոլեջն ավարտելուց հետո Րիգնին 1946–ին աշխատանքի է ընդունվել հիվանդանոցում, որտեղ մնացել է մոտ 69 տարի։ Երբ լրացել է նրա 67–ը, նա թոշակի է անցել, սակայն կես տարի էլ տանը չմնալով՝ աշխատանքի է վերադարձել։

«Երբ այսօր զարթուցիչը զանգեց, ես մտածեցի. «Աստվա՛ծ իմ, ես արդեն 90 եմ»»,–պատմել է Րիգնին։

Ներկայումս Ֆլորենսն աշխատում է հինանդանոցի վիրահատական բաժանմունքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը