Լրահոս

14.05.2015 10:55


Առեղծվածային ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում

Առեղծվածային ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում
«Shamshyan.com»-ը տեղեկացնում է, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղով անցնող ջրատարում երիտասարդ տղայի դի կա:
ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները հատուկ ճոպանի միջոցով կարողացան մեծ դժվարությամբ դուրս բերել 18-ամյա Հայկի դին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ է, և Սասունիկ գյուղ էր եկել՝ մասնակցելու իր ընկերոջ ծննդյան միջոցառմանը, իսկ երեկ գիշեր դուրս է եկել նշված վայրից, և ոչ մի տեղեկություն այլևս չունեին նրա մասին:
Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են, որ նա Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազաբենզալցակայաններից մեկի աշխատակից էր:
Մանրամասները՝ «Shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը