Գամբիայի նախագահը խոստացել է անձամբ ոչնչացնել երկրի բոլոր միասեռականներին
Գամբիայի իշխանությունները որոշել են արմատական միջոցներով պայքարել համասեռամոլության դեմ։ Աֆրիկյան երկրի նախագահ Յայյա Ջամմեն հայտարարել է, որ պատրաստ է սեփական ձեռքերով հաշվեհարդար տեսնել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։
«Վեստի»–ի փոխանցմամբ՝ 49–ամյա Ջամմեն, որն իշխանության եկել է 1994-ից, նման հայտարարություն է արել երկրի գյուղատնտեսական շրջաններ այցելության ժամանակ։
Ֆարաֆենի քաղաքում իր ելույթում նա ասել է. «Եթե դուք դրանով զբաղվեք Գամբիայում, ես կկտրեմ ձեր կոկորդը։ Եթե դուք տղամարդ եք և ուզում եք ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ այս երկրում, մենք կբռնենք ձեզ, և ոչ ոք ձեզ այլևս չի տեսնի։ Եվ ոչ մի սպիտակամորթ մեզ չի խանգարի»։
Ինչպես բացատրել է Ջամմեի նախկին մամլո քարտուղար, լրագրող Ֆաթու Քամարան, «սպիտակամորթ» ասելով նախագահը նկատի է ունեցել արևմտյան երկրների ղեկավարներին, որոնք մտահոգված են Գամբիայում տիրող իրավիճակով, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցով։
2014–ի դեկտեմբերին Գամբիայում ընդունված օրենքով՝ «ծանրացնող հանգամանքներով համասեռամոլության» մեջ մեղադրվողը ցմահ ազատազրկման կդատապարտվի։ Նման պատժի կդատապարտվեն ԼԳԲՏ–ի ներկայացուցիչները, ՄԻԱՎ–ով և ՁԻԱՀ–ով հիվանդները։
Այդ օրենքն առաջացրել է միջազգային հանրության զայրույթը, սակայն Ջամմեն անտեսել է բոլոր քննադատությունները։

7or.am