Աշխարհ

14.05.2015 10:07


Այսօր Երկրին հսկայական աստերոիդ կմոտենա

Այսօր Երկրին հսկայական աստերոիդ կմոտենա

«Վեստի»–ի տեղեկացմամբ՝ այսօր՝ մայիսի 14–ին, Երկրի կողքով վտանգավոր մերձավորությամբ հսկայական աստերոիդ կանցնի։ Երկնային մարմինը, որի տրամագիծը գերազանցում է մեկ կմ–ն, մեր մոլորակին կմոտենա 14 կմ/վրկ արագությամբ։

Ինչպես գրում է «The Science Times»–ը, Երկրի հետ նրա բախումն աղետով կավարտվի։ Բարեբախտաբար, աստերոիդն ընդամենը մեր մոլորակի կողքով կանցնի։

«Երկրի հետ նման աստերոիդի բախումը 1,5 մլրդ մարդու մահվան պատճառ կդառնա,– ասել է Բուքինգեմշիրի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Բիլլ Նեփիերը,–եթե այն ընկնի ծովը, գազեր կարտանետի ստատոսֆերա, որոնք կվնասեն օզոնային շերտը»։

«1999 FN53» երկնային մարմինը Երկրին մոտեցող ամենախոշոր օբյեկտներից է, սակայն չի դասվում ՆԱՍԱ–ի՝ պոտենցյալ վտանգ ներկայացնող երկնաքարերի ցանկը։ Այդ ցանկում տեղ են գտել երկնային այնպիսի մարմիններ, որոնք կարող են բախվել Երկրի հետ 9 մլն/1 հարաբերակցությամբ։

Ի դեպ, «1999 FN53»–ը միակը չէ, որը 2015–ին կմոտենա Երկրին. հունիսին մեր մոլորակի կողքով կանցնի Իկարուս անվամբ երկնային մարմինը, որը շարժվում է «FN53»–ից երեք անգամ ավելի արագ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը