Տնտեսական

14.05.2015 09:31


«Նաիրիտի» աշխատակիցներն այսօրվանից նստացույց են սկսում

«Նաիրիտի» աշխատակիցներն այսօրվանից նստացույց են սկսում

Այսօր՝ ժամը 11.00–ից, «Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված աշխատակիցները նստացույց են սկսելու ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ փորձելով այդկերպ հանրության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրին։ Աշխատողների՝ մոտ վեց ամիս տևած բողոքի ակցիաները ցանկալի արդյունք չեն տվել։

Հիշեցնենք՝ փետրվարին, առանց վերջնահաշվարկի, կրճատվել է «Նաիրիտի» 1700 աշխատակից։ Նախկին 2300 աշխատողի փոխարեն այսօր մնացել է 480 մարդ՝ ապահովելու գործարանի անվտանգությունը:

Նաիրիտցիները պահանջում են մարել շուրջ երկու տարվա աշխատավարձի պարտքը, որը, ինչպես նախօրեին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, կազմում է 5,7 մլրդ դրամ։

Թեև նախարարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ամբողջ աշխատավարձի պարտքը մարելու հնարավորություն կստեղծվի, սակայն, ինչպես հայտնեցին նաիրիտցիները մեր թղթակցի հետ զրույցում, «տառապանքի փորձով» գիտեն նման խոսքերի ուժը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը