Լրահոս

14.05.2015 11:30


«Հայրենիք» տոնավաճառի մոտ «Նիսան»–ը բախվել է էլեկտրասյանը

«Հայրենիք» տոնավաճառի մոտ «Նիսան»–ը բախվել է էլեկտրասյանը

Մայիսիս 13-ին՝ ժամը 23.58-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցում՝ «Հայրենիք» տոնավաճառի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գ.Նժդեհ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում «Նիսան» մակնիշի 34 EF 544 պ/հ ավտոմեքենան բախվել է էլեկրտասյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել և գազի արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով, իսկ վարորդ Դ. Ա.-ն (ծնվ. 1990թ.) և ուղևոր Ժ. Հ.-ն (ծնվ. 1992թ.) հոսպիտալացվել են «Երևան» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը