Աշակերտների՝ մեռած կատուներին պարացնելու տեսանյութը զայրացրել է կենդանիների պաշտպաններին (տեսանյութ)
Կենդանիների պաշտպաններին վրդովեցրել է «Facebook»–ում ամերիկյան Օքլահոմա Սիթիի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի տեղադրած տեսանյութը, որում երևում է՝ ինչպես են աշակերտները պարացնում մեռած կատուներին կենսաբանության դասասենյակում։
Սպիտակ խալաթներով աշակերտներն ուսուցչի հետ խորեոգրաֆիկ ներկայացում են կազմակերպել՝ մեռած կատուների մասնակցությամբ, որոնք նախատեսված էին կենսաբանության դասին պատրաստուկ մշակելու համար։
«Գործողությունները» ծավալվում են կատուների կերի գովազդի ուրախ երգի նվագակցության ներքո։
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը քննում է կատարվածը՝ նշելով, որ այն խախտել է կենդանական էթիկայի բոլոր նորմերը, բացի այդ, կենսաբանության դասերին կենդանիների հերձումը կարող է հոգեբանական սթրես առաջացնել երեխաների մոտ և նպաստել ֆաունայի ներկայացուցիչների նկատմամբ դաժան վերաբերմունքի զարգացմանը։

7or.am