Լրահոս

13.05.2015 15:49


Ոստիկանները Բաղրամյան 26-ի դիմաց հարվածում էին սևազգեստ մայրերին (տեսանյութ)

Ոստիկանները Բաղրամյան 26-ի դիմաց հարվածում էին սևազգեստ մայրերին (տեսանյութ)

Այսօր մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։ Այս մասին հայտնում է «Epress.am»-ը:

Վերջիններիս արգելում էին նախագահականի դարպասի մոտ ակցիա անցկացնել 2015 թվականի փետրվարի 11-ից, երբ ոստիկանները բռնի ուժով մայրերին հեռացրել էին նստավայրի մոտից։ Դրանից հետո ծնողները մի քանի անգամ փորձել են մոտենալ նախագահականին, սակայն ոստիկանական պատնեշի են հանդիպել։

Այսօր ոստիկաններն անակնկալի են եկել՝ զոհվածների ծնողներին տեսնելով նախագահականի դարպասի մոտ։ Նրանք ծնողների թիկունքում պատնեշ են կազմել և սկսել հեռախոսազանգեր կատարել։ Զանգերից հետո ոստիկանները ծնողներին ուժով հեռացրել են դիմացի մայթ։ Ոստիկաններից մեկը՝ ավագ լեյտենանտի կոչումով, հրելով ու քաշելով Բաղրամյան պողոտայի մյուս կողմ է տարել 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մորը՝ Նանա Մուրադյանին, ապա 2010֊–ին զոհված Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին։

Մանրամասները՝ «Epress.am»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը