Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածների մայրը դիմել է ՄԻՊ-ին
Երեկ երեկոյան Օմբուդսմենի 116 թեժ գծին զանգահարել է մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած երիտասարդների հայրը: Ահազանգի հիման վրա այսօր Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանն այցելել է հիվանդանոցում գտնվող Մուշեղ Զաքարյանին, զրուցել է դեպքից տուժածների մոր հետ: Տուժածների մայրը` Անահիտ Գալստյանը, դիմում է ներկայացրել Օմբուդսմենին և հայտնել է իր մտավախությունները միջադեպի կապակցությամբ: Տուժողների մոր դիմումի հիման վրա Օմբուդսմենի հանձնարարականով վարույթ է հարուցվել: Տեղեկացնենք, որ այս պահին պատրաստվում են գրություններ համապատասխան պատկան մարմիններին հրատապ կարգով ուղարկվելու համար:
Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածների մայրը դիմել է ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ