Հարցազրույց

13.05.2015 14:29


Երվանդ Բոզոյան. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը քաղաքական թատրոն է»

Երվանդ Բոզոյան. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը քաղաքական թատրոն է»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացը քաղաքական թատրոն է: Այս մասին քաղաքագետն ասաց «NewsBook»-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդեն պարզ է դարձել, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է միայն մեկ տարբերակ, այն է` կառավարման խորհրդարանական ձևին անցնելը, այդ դեպքում ինչի՞ն էր միտված Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ինքն այնքան էլ կողմնակից չէ կառավարման խորհրդարանական ձևին:

«Ճիշտն ասած` ես ավելորդ եմ համարում մեկնաբանել նման բաները, որովհետև դա քաղաքական թատրոն է: Ես նույնիսկ իմ պատվից ցածր եմ համարում քաղաքական թատրոնի վերաբերյալ ինչ-որ դատողություններ անելը, որովհետև ինձ համար պարզ է, թե ինչ է կատարվում: Ես ինքս համարում եմ, որ այս տիպի քննարկումներով միջամտելն իմաստ չունի, եթե հանրության մեջ և քաղաքական շրջանակներում կա ուժ, որ կարող է դիմադրել, ապա ճիշտ կլիներ, որ դիմադրեին: Եթե ուժ չկա, ապա կարծում եմ, որ այդ փաստը կշարունակվի այնքան, մինչև հասարակության մեջ հասունանա այն գիտակցությունը, որ մարդկային արժանապատվությունը շատ ավելի կարևոր է, քան նմանատիպ քննարկումներին մասնակցելը»,- ընդգծեց քաղաքագետը:

Հարցին՝ «Ըստ Ձեր կանխատեսման` Վենետիկի հանձնաժողովն ի՞նչ եզրակացություն կտա` հաշվի առնելով ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գործոնը, այն է` Սերժ Սարգսյանի ղեկավար մնալու փաստը», Երվանդ Բոզոյանը նկատեց, թե հարցը պարզից էլ պարզ է, քանի որ, եթե փետրվարյան իրադարձություններից առաջ հույս կար, որ գործընթացը կարող է կանգնեցվել, ապա այժմ նման բան լինել չի կարող։

Մանրամասները՝ «NewsBook»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը