Աշխարհ

13.05.2015 21:25


Պայթեցրել են բանկոմատը՝ փողերի հետ միասին

Պայթեցրել են բանկոմատը՝ փողերի հետ միասին

Մոսկվայի արևելքում բանկոմատը թալանելու հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Բնակելի շենքի առաջին հարկում գտնող բանկոմատը գիշերվա ժամը 3–ին պայթեցրել են։

Ինչպես նշում է «mk.ru»–ն, իրավապահները հայտնում են, որ հանցագործները նախ գազաօդային խառնուրդ են լցրել բանկոմատի մեջ, հետո պայթեցրել։ Սակայն, ամենայն հավանականությամբ, սխալ են հաշվարկել լցրած գազի քանակը, ինչի հետևանքով «պայթել» են նաև բանկոմատում գտնող փողերը։

Պայթյունի ուժգնությունից վնասվել է նաև շրջակա տարածքը։

Հանցագործներին հաջողվել է թաքնվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը