Աշխարհ

13.05.2015 14:00


Եղիսաբեթ II–ն առաջին անգամ խոսել է արքայադուստր Շառլոթի մասին

Եղիսաբեթ II–ն առաջին անգամ խոսել է արքայադուստր Շառլոթի մասին

Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ն առաջին անգամ խոսել է իր ծոռնուհու՝ Քեմբրիջյան արքայադուստր Շառլոթի ծննդյան մասին։ Թագուհին խոստովանել է, որ անչափ ուրախ է աղջկա ծնվելով։

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»–ը, Եղիսաբեթ II–ն այցելության է գնացել Ուիլյամին ու Քեյթին Քենսինգթոնյան պալատ՝ նախքան արքայազնն ընտանիքով կմեկներ Նորֆոլքի իր նստավայր։

Թագուհին դեռևս հրապարակային չէր արտահայտվել ծոռնուհու ծծնդյան կապակցությամբ և այդ մասին խոսել է միայն այս շրջանում Բուքինգեմյան պալատում առաջին ընդունելության ժամանակ։

Հիշեցնենք՝ արքայադուստր Շառլոթը՝ Եղիսաբեթի 5–րդ ծոռը, ծնվել է մայիսի 2–ին։ Թագուհին նորածին արքայադստերն առաջին անգամ այցելել է մայիսի 5–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը