Լրահոս

13.05.2015 20:54


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 12-ից 13-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 12-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, խարդախության 9 դեպքից` 8-ը։ Բացահայտվել է գողության 11 և յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը