Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամները ժամանելու են Հայաստան
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայանալու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն:
Պատվիրակության այցելության ընթացքում նախատեսվում են քննարկումներ երեք հիմնական հարցերի շուրջ՝ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի նախագծի քննարկում, ԵԱՏՄ շրջանակում հարկային կարգավորումների ոլորտում առկա խնդիրների քննարկում, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև «Ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի ներկայացում և քննարկումների կազմակերպում:
Մայիսի 14-ին տեղի կունենա քննարկում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի և ՀՀ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նույն օրը ՀՀ կառավարության մամուլի սրահում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների (նախարարների) և ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանի մամուլի ասուլիսը: