Տնտեսական

13.05.2015 13:40


Ե. Զախարյան. «Երկու-երեք օվա ընթացքում «Նաիրիտի» գրավադրված գույքի հարցը կլուծվի»

Ե. Զախարյան. «Երկու-երեք օվա ընթացքում «Նաիրիտի» գրավադրված գույքի հարցը կլուծվի»

–Երկու-երեք օվա ընթացքում «Նաիրիտի» գրավադրված գույքի հարցը կլուծվի, իսկ երբ գույքը գրավից հանվի, կհանձնվի ՀՀ կառավարությանը,–այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ այդ նպատակով Միջպետական բանկի հետ բանակցություններ են տարվել ՀՀ նախագահի և Կառավարության կողմից։

Զախարյանի խոսքերով՝ աշխատանքներ են տարվում գործարանի աշխատակիցների աշխատավարձերն ամբողջությամբ վճարելու ուղղղությամբ. վերջին չորս տարվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ։

Բանախոսը դժվարացել է ժամկետներ նշել, սակայն հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ամբողջ աշխատավարձը մարելու հնարավորություն կստեղծվի։

Զախարյանը հայտնել է, որ մեկ կամ երկու օրից կստացվի նաև Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը «Նաիրիտի» շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակության վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը