Ինչպես արդեն գիտեք, 2015թ. մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից ապօրինաբար ձերբակալվել եմ՝ իբր թե Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստությանը մասնակցություն ունենալու կասկածանքով:
2015թ. մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի որոշմամբ ես ներգրավվել եմ որպես մեղադրյալ և ինձ ապօրինաբար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով: Նույն դատախազի մեկ այլ որոշմամբ իմ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մեկուսարանից դուրս գալուց հետո զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով և քանի որ առջևում տոն և ոչ աշխատանքային օրեր էին, ես զերծ եմ մնացել լրատվամիջոցների հետ շփումից: Քանի որ տարբեր լրատվական միջոցներով սկսեցին խեղաթյուրված հանգամանքներ ներկայացնել հանրությանը և իմ տարիների վաստակն ու անունը փորձել սևացնել` հանուն իրենց անազնիվ ու նենգ նպատակների, ուստի որոշեցի հանդես գալ հայտարարությամբ և ներկայացնել կատարված իրողությունները, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչ է կատարվել, ու ինչու են ինձ փորձում ներքաշել այս հորինված պատմության մեջ: Եթե հակիրճ լինեմ, ապա նրանց միակ նպատակը ինձ պատկանող «Գարուն» կարի ֆաբրիկան հափշտակելն է:
Իսկ հիմա առավել մանրամասն.
2011թ. նոյեմբերի 21-ին մի առիթով Արայիկ Ենոքյանը և նրա խնամի` Խաժակ Բադալյանը եկան իմ աշխատասենյակ, որի ժամանակ պարզվեց, որ միմյանց հետ նրանք ունեն ֆինանսական խնդիրներ և Խաժակն ասեց, որ երկու տարվա ընթացքում ութ միլիոն երեքհարյուր հազար ԱՄՆ դոլար է տվել Արայիկին` փոխանակման կետում շրջանառության մեջ դնելու և շահույթ ստանալու համար, սակայն որեւէ թուղթ եւ ձեւակերպում չունեմ: Ինչպես հասկացա իրենց ասելուց, այդ գործունեությունը սկսել էին 2009-2010 թվականներից: Ես շատ զարմացա ու բարկացա, թե այդ ինչ թվերի մեջ են մտել և որտեղ է այդ գումարը: Արայիկը պատասխանեց, որ մեծ մասը հետ է վերադարձրել, ու մնացել է որոշակի գումար, որը իրենք կհաշվարկեն: Ես նրանց ասեցի, որ դուք ձեր խնդիրներն ինչպես ուզում եք՝ լուծեք, ինչո՞ւ եք այս հարցը իմ մոտ բարձրացնում: Այդ լսելով՝ երկուսով հեռացան իմ մոտից:
Հետագա օրերին, երբ Խաժակը Արայիկի հետ եկել էր ֆաբրիկա, ես բարկացա Խաժակի վրա, և հարցրեցի, թե ինչու է նման անմիտ քայլ արել ու նման գումարների գործարք անելիս ինչու մեկ անգամ Արայիկի հորը, ինձ կամ եղբայրներին տեղյակ չի պահել, իսկ նա պատասխանեց, որ Արայիկը թույլ չի տվել, որ մարդ իմանա:
Հետագայում իրենցից իմացա, որ ինչ–որ այլ անձի պատկանող ռեստորան, թե ինչ-որ այլ շինություն կա վաճառքի, Արայիկը գնորդ է գտնելու, այն վաճառեն, և դրա վաճառքից ավել ստացված գումարով վերադարձնելու է Խաժակի մնացած գումարը: Որոշ ժամանակ անց ասացին, որ չի ստացվում այդ գործը, և իմանալով, որ ես մոտ մի տարի է, ինչ ցանկանում եմ վաճառել իմ կարի ֆաբրիկան, Խաժակը և Արայիկը ինձ առաջարկեցին իրենք զբաղվեն և Խաժակի ծանոթ բանկով այն վաճառեն ու իմ պահանջած գումարից ավել ստացված գումարով լուծեին իրենց խնդիրները:
2012թ. հունվարի վերջին Խաժակն եկավ ինձ մոտ և ասեց, որ իր ծանոթ բանկը համաձայն է հիփոթեքային վարկավորմամբ գումար տալ և բանկի միջոցով իրականացնել ֆաբրիկայի վաճառքը, սակայն բանկից պահանջում են, որ ֆաբրիկան դարձնեմ իր անունով, նոր միայն իրականացնեն այդ գործարքը: Ես չհամաձայնվեցի և ասեցի, որ կհամաձայնվեմ միայն եռակողմ գործարքի և քանի դեռ իմ գումարը չեն փոխանցել իմ հաշվեհամարին, ես որևէ մեկին չեմ վստահի առանց գումար վճարելու, որից Խաժակը նեղացավ ու ասեց, փաստորեն իրեն չեմ վստահում, որին ես պատասխանեցի, որ, իհարկե, չեմ վստահում, ու հարցրեցի իրեն, թե ինքը որ Արայիկին վստահել է, ինչ վիճակի է հասել, ես ինչու պետք է իրեն վստահեմ: Դրանից հետո նա նեղացած հեռացավ ու այլևս մենք չենք հանդիպել:
Հետագայում Խաժակը Արայիկի դեմ բողոք էր ներկայացրել ոստիկանություն` գումարների հետ կապված և այդ բողոքի հիման վրա 2012թ. մարտի 14-ին Արայիկին ձերբակալեցին, կալանավորեցին ու դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման՝ խարդախություն կատարելու համար: 2013թ. աշնանը ընդունված համաներման ակտը կիրառվել էր Արայիկի նկատմամբ ու նա ազատ էր արձակվել:
Եվ հանկարծ 2014թ. հունիսի 10-ին տեղեկացա, որ Արայիկին կրկին ձերբակալել են, արդեն Կարո Կարապետյանի բողոքով, իբր թե 2012թ. իր ընկեր Խաժակը Կ. Կարապետյանին պատմել է, թե ես և Արայիկն իրեն առաջարկել ենք, որ ինքը տաս օրով մեկնի Հայաստանից, Արայիկը նրան կվերացնի: Այսինքն, ավելի անհեթեթ սուտ և անտրամաբանական սցենար դժվար էր հորինել: Իսկ հորինելը և ինձ այս պատմության մեջ ներքաշելը պատահական չէր: Քանի որ Արայիկի հետ Խաժակի գումարային խնդիրները մնում էր կիսատ, իսկ Արայիկը փաստորեն ոչ գումար ուներ և ոչ էլ գույք, նրանց հավանաբար խորհուրդ էին տվել մի պատմություն հորինել, որի մեջ ներքաշեն ինձ և շանտաժի միջոցով, ինձանից հափշտակել իմ ֆաբրիկան:
Ափսոսում եմ, որ նման սցենարի խորհրդատուները, որոնք նաև հովանավորում են այս ապօրինությունները /ենթադրում եմ` ոչ անշահախնդիր/, չէին հաշվարկել, որ 2012թ. Խաժակ Բադալյանի բողոքով քրեական գործ է քննվել, որի շրջանակում հարցաքննվել է թե Խաժակ Բադալյանը, թե նրա որդին:
Այսինքն, եթե իրականում 2012թ. նման փաստ լիներ, նման խոսակցություն եղած լիներ, ապա անկասկած նրանք այդ մասին կհայտնեին: Բացի այդ, մինչև 2012թ. մայիս ամիսը Կարո Կարապետյանի հետ աշխատել ենք Ազգային ժողովում և եթե նման խոսակցություն երբեւէ եղած լիներ, ապա Կ. Կարապետյանն այն մարդը չէր, որ լռեր, ու ինձ չասեր: Այսինքն, իրականության մեջ ոչ միայն Կարո Կարապետյանի, այլև Խաժակ Բադալյանի հետ կապված ես որևէ գումարային խնդիր չեմ ունեցել, նրանցից գումար չեմ վերցրել և այսպիսի անտրամաբանական ու անհեթեթ մեղադրանքների հիմք հանդիսացող որևէ հանգամանք գոյություն չունի և մեծ ցանկության դեպքում էլ չէր կարող գոյություն ունենալ, քանի որ իրականության մեջ նման հանդիպում, նման խոսակցություն տեղի չի ունեցել:
Եվ վերջապես, որքանով ես եմ հասկացել, ինձ մեղադրում են ինչ որ գոյություն չունեցող խոսակցությանը մասնակից լինելու հիմքով: Եվ մեծ երևակայության դեպքում անգամ, եթե նույնիսկ իրենց նշած հանգամանքներն իրական լինեին և անգամ նման երևակայական խոսակցության մասնակցած լինեի, ապա ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության փորձառու իրավաբանները չէին կարող չհասկանալ, որ դա զրպարտություն է ու ֆինանսապես տուժած մարդու վարքագիծ ու դա արվում է իրենց գույքային խնդիրներն իմ հաշվին լուծելու համար և այդ տեղի չունեցած խոսակցությունը, եթե անգամ մեծ երևակայության դեպքում իրական լիներ, ապա դա իրենից որևէ հանցանք չէր ենթադրի: Այսինքն, ի սկզբանե հորինված սցենարը ձախողված էր ու անհեթեթ: Սակայն փաստացի կան ապօրինության հովանավորներ, որոնք էլ առաջ են տանում հորինված վարկածը, հավանաբար իմ ֆաբրիկայից մասնաբաժին ստանալու ակնկալիքով, կամ էլ ավելի առարկայական շահագրգռվածությամբ: Ինչ վերաբերվում է ինձ առաջադրված մեղադրանքին, ապա դա գնահատում եմ անհեթեթություն, անգրագիտություն և մեծագույն ապօրինություն իմ հանդեպ, քանի որ իրականության մեջ նման հանդիպում, նման խոսակցություն և առհասարակ նման միտք անգամ չի եղել: Համոզված եմ, որ դրանում հաստատապես վստահ է նաև ՀՀ գլխավոր դատախազությունը, սակայն, քանի որ ինձանից գույք հափշտակելու խնդիր է դրված, հավանաբար դրա մի մասն էլ խոստացվել է ապօրինությունների դիմաց, կամ էլ այլ տարբերակով, որն էլ դրդում է դատախազությանն ու քննչական մարմիններին թույլ տան նախադեպը չունեցող խայտառակ ապօրինություններ և ինձ ձերբակալելով փորձ անել իմ վրա ճնշում գործադրել և իմ գույքը հափշտակել ու բաժանել: Այսինքն, սրանից ևս հետևում է, որ այս պատմությունը հատուկ հորինվել է ինձ արհեստականորեն ներքաշելու և շանտաժի միջոցով ինձանից հափշտակություն կատարելու նպատակով: Նման բան լինել չի կարող:
Ես ոչ թե ողորմություն եմ խնդրում, որ ինձ բաց թողնեն, կամ մեղմ վերաբերվեն, այլ արդարություն եմ աղերսում: Քանի որ ամենատարրական արդարության և օրինականության պարագայում ես բացարձակապես որևէ խնդիր չունեմ օրենքի հետ, ես որևէ առնչություն չունեմ նրանց ֆինանսական հարցերին:
Բացի այդ, ես հանցագործության մասին հրապարակային հաղորդում եմ տալիս Ազգային Անվտանգության ծառայությանը, մասնավորապես ինձ ապօրինի ձերբակալելու և ապօրինի մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, ինչպես նաև իմ դեմ սուտ մատնություն կատարելու համար և խնդրում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցի և առանձին վարույթով քննի ու պարզի, թե ինչ հիմքով, ում քմահաճույքով ու պատվերով են իրականացվել նման ապօրինությունները և ինձ ապօրինի ազատությունից զրկած քննիչին, ապօրինի մեղադրանք առաջադրած դատախազին, ինչպես նաև իմ դեմ սուտ մատնություն կատարող և սուտ ցուցմունք տվող անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:
Իսկ ինչ վերաբերվում է Կարո Կարապետյանի կողմից իմ հասցեին վարկաբեկիչ նյութերին, ապա ես ապշած եմ դրանից, քանի որ մենք միասին 5 տարի աշխատել ենք Ազգային ժողովում և որևէ անգամ, որևէ խնդիր չենք ունեցել իրար հետ: Առավել ևս ես որևէ ֆինանսական կամ այլ տեսակի խնդիր չեմ ունեցել որևէ անձի հետ:
Սակայն, եթե նա իրեն թույլ է տալիս տղամարդուն ոչ վայել պահվածք դրսևորել, այդ աստիճան ստորանալ և ակնհայտ ու բացահայտ զրպարտություն կատարել, ես նրան ասելիք չունեմ, Աստված թող ամեն մարդու դատի իր արածների համար: Հասարակությունը շատ լավ գիտի, ինձ էլ, Կարո Կարապետյանին էլ և համոզված եմ, որ հասարակությունը կգնահատի, թե մեզանից ով կարող է մարդասպան լինել:
Ամփոփելով խոսքս, ես դիմում եմ նաև Հանրապետության Նախագահին, որ եվրոպական արժեքներ որդեգրող երկրին անհարիր գործելաոճ չթույլատրվի պետական իրավասու կառույցներին և թույլ չտրվի Հայաստանում նման ապօրինություններ կատարվեն և մեկ անձի պատվերով ու քմահաճույքով իմ երկար տարիների վաստակն ու անունը սևացնել:
Մեծ հույսով ու հավատով սպասում եմ, որ արդարությունը կհաղթանակի:
Գոհար Ենոքյան. «Արդարություն եմ աղերսում»
Հարգելի՛ հայրենակիցներ,

Գոհար Ենոքյան