Քաղաքական

13.05.2015 13:07


Թուրք մտավորական. «Բունդեսթագի օրակարգում գտնվող նախագիծը լղոզված է»

Թուրք մտավորական. «Բունդեսթագի օրակարգում գտնվող նախագիծը լղոզված է»

Իր հայացքների համար Թուրքիայից փախած, այժմ գերմանաբնակ թուրք մտավորական, Համբուրգի երկրամասի պառլամենտի ձախերի խմբակցության ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն այսօր լրագրողներին ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի օրակարգում գտնվող նախագիծը բավականին լղոզված է։

–Դրանում «ցեղասպանություն» եզրույթը չկա, տեղի ունեցածը մանրամասն նկարագրում են որպես ոճրագործություն միայն, մինչդեռ իմ կուսակցության ներկայացրած հայտարարությունում կար «ցեղասպանություն» բառը։ Իրերը պետք է կոչել իրենց անուններով. դա ցեղասպանություն է,–ասել է Բուրգուջուօղլուն:

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն վերջերս օրական հինգ անգամ զանգահարում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և խնդրում չճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Բուրգուջուօղլուն նշել է, որ Գերմանիայի իշխանությունը քաղաքական կամք պետք է ցուցաբերի և ընդունի այդ օրինագիծը.

–Ցեղասպանության ճանաչումը մարդ կոչվելու չափանիշն է: Ես էլ եմ հանցակից, որովհետև իմ նախնիներն էլ են մասնակցել ցեղասպանությանը: Այն այժմ էլ է շարունակվում,–ասել է թուրք մտավորականը՝ ավելացնելով, որ Թուրքիայի կառավարությունն անպայման պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և առերեսվի իր պատմության հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը