Աշխարհ

13.05.2015 12:12


Հյուսիսային Կորեայի ԶՈւ հրամանատարին գնդակահարել են նիստին քնելու համար

Հյուսիսային Կորեայի ԶՈւ հրամանատարին գնդակահարել են նիստին քնելու համար

Կորեայի Ժողովրդա–Դեմոկրատական Հանրապետությունում գնդակահարել են պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։ Հարավային Կորեայի հետախուզական վարչության տվյալներով՝ գնդակահարվել է Հեն Էն Չոլը՝ ԿԺԴՀ ԶՈւ հրամանատարը։

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս»–ը, զինվորական հրամանատարին այդկերպ պատժել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ նիստին քնելու համար։

«Ռենհապ»–ը նշում է, որ նախարարին գնդակահարել են Փհենյանի ռազմական հաստատություններից մեկում՝ զենիթային զենքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ առաջնորդը հրամայել է ի կատար ածել 15 բարձրաստիճան պաշտոնյայի մահապատիժը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը