Լրահոս

13.05.2015 12:54


Երթուղայինում ուղևորուհու պայուսակից դրամապանակ էր գողացել

Երթուղայինում ուղևորուհու պայուսակից դրամապանակ էր գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Նա խոստովանել է, որ մայիսի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, թիվ 44 երթուղու սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը