Լրահոս

12.05.2015 23:23


Գայի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ

Գայի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ

Մայիսի 12-ին, ժամը 13.48-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ Գայի արձանի հարևանությամբ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գայի պողոտայի թիվ 15 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի 77SM045 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Հ., ծնվ. 1991թ.) բախվել է տաքսի ծառայությանը պատկանող կայանված «Օպել» մակնիշի 51CC003 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Ա., ծնվ. 1952թ.):
Հ.Ա.-ն տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը