Լավրովը Քերրիին կարտոֆիլ և լոլիկ է նվիրել (լուսանկարներ)
ՌԴ Սոչի քաղաքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպման ժամանակ Լավրովն իր ամերիկայն գործընկերոջը կարտոֆիլ և լոլիկ է նվիրել: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան:
«Սերգեյ Լավրովը Ջոն Քերրիին Կրասնոդարի լոլիկ է նվիրել և կարտոֆիլ, որը հեռու ազգակցական կապ ունի այն կարտոֆիլի հետ, որը ժամանակին նվիրել է իր ամերիկյան գործընկերը»,- գրել է Զախարովան:
Դիվանագետները հասցրել են ծաղկեպսակ դնել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանին, ինչպես նաև նվերներով փոխանակվել:
Այսպես, հայտնում են, որ Քերրիին նվիրել են նաև շապիկ` Հաղթանակի խորհրդանիշով:
«Պետքարտուղարության ղեկավարն իր հերթին ռուսական կողմին ռուսական լրատվամիջոցներից արված մեջբերումների ցանկ է ներկայացրել, որոնք, ըստ նրա, չեն արտացոլում ռուս-ամերիկյան համապարփակ հարաբերությունների ողջ ներուժը, և որոնք, ըստ Քերրիի, բարելավման կարիքն ունեն», - նշել է մամուլի և տեղեկատվության վարչության փոխտնօրենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը Քերրիի հետ հանդիպման էր գնացել սպիտակ «Պոբեդա» վարելով։

7or.am