Աշխարհ

12.05.2015 21:17


«KFC Africa»–ի աշխատակիցները հավերին լվացել են անմիջապես ասֆալտին (լուսանկար, տեսանյութ)

«KFC Africa»–ի աշխատակիցները հավերին լվացել են անմիջապես ասֆալտին (լուսանկար, տեսանյութ)

ՀԱՀ Յոհաննսեբուրգ արվարձանի Բրաամֆոնտեյնե փողոցում ականատեսն արձանագրել է «KFC» ռեստորանի աշխատակիցների գործողությունները։ Վերջինները հավերին լվացել են անմիջապես ասֆալտին՝ կաշեփողով։

Տեսանյութը, որը զզվանք է առաջացրել շատերի մոտ, հրապարակվել է «Facebook»–ում՝ Բրաամֆոնտեյնեի բնակչի կողմից, որն իր բնակարանի պատուհանից նկարահանել է կատարվողը։

Մեկնաբանություն թողածների մեծ մասը հայտարարել է, որ այդուհետև չի օգտվելու «KFC»–ի արտադրանքից։

Նույն օրն աշխարհում արագ սննդի ռեստորանների խոշորագույն ցանցի ներկայացուցիչները հրապարակավ ներողություն են խնդրել կատարվածի համար։

«KFC Africa» ընկերության տնօրենի խոսքերով՝ ցուցադրված մսակտորները թափոններ են եղել, և քանի որ հավերը եղել են ֆիրմային թաթախումով, որի բաղադրատոմսը գաղտնի է պահվում, ռեստորանի աշխատակիցները որոշել են լվանալով մաքրել հավերը դրանից, նոր միայն դեն նետել։

Այնուամենայնիվ, ռեստորանների ցանցի ղեկավարությունը, հասկանալով, որ իր աշխատակիցների գործողությունները ցնցել են հանրությանը, խոստացել է համապատասխան միջոցներ ձեռնարկել նման միջադեպերից խուսափելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը