Լրահոս

12.05.2015 14:51


Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ զորավարժանքներ են սկսել Բաքվում և Նախիջևանում: Այս մասին տեղեկացնում է «Ria.ru»-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Ուսումնավարժանքների փուլերից մեկը կանցկացվի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Թուրքիայի 3-րդ բանակի հրամանատար Ումիթ Դյունդարի վերահսկողության ներքո։
Զորավարժանքները կտևեն մինչև մայիսի 16-ը։ Դրանք անցկացվում են երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը