Աշխարհ

12.05.2015 13:07


Նեպալում նոր երկրաշարժ է գրանցվել

Նեպալում նոր երկրաշարժ է գրանցվել

«Reuters»–ի տեղեկացմամբ՝ Նեպալում այսօր 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նամչե Բազար քաղաքից (Էվերեսթ լեռան մոտ) 68 կմ դեպի արևմուտք:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, որտեղ բնակիչներն արագորեն լքել են շինությունները։ Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նեպալում գրանցված 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 8 հազ մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը