Այսօր կորոշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը
Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կկայանա առաջին պատասխան հանդիպումը. Մյունխենի «Բավարիա»–ն արտագնա խաղում 0:3 հաշվով պարտություն կրելուց հետո սեփական դաշտում կհյուրընկալի կատալոնական «Բարսելոնա»–ին։
Պարտության դեպքում «Բավարիա»–ն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանա հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը։ Բացի այդ, թիմը դուրս է մնացել Գերմանիայի գավաթից, նաև՝ երկու անգամ պարտվել երկրի առաջնությունում։
Հատկանշական է, որ Խոսեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է զիջել երեք հանդիպումներում անընդմեջ։
«Բարսելոնա»–ի գործերը շատ ավելի լավ են։ «Ռեալ Սոսեդատ»–ի նկատմամբ հաղթանակը, Մադրիդի «Ռեալ»–ի պարտության հետ մեկտեղ, գրեթե առաջին տեղն է երաշխավորել կատալոնացիներին Իսպանիայի առաջնությունում։
Առջևում «Բարսելոնա»–ին սպասվում է Իսպանիայի գավաթի եզրափակիչը «Ատլետիկո»–ի հետ։ Թիմն ի վիճակի է հաղթել բոլոր մրցաշարերում։
Այսօրվա խաղի մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:45–ին։

7or.am