Աշխարհ

12.05.2015 21:43


Աճուրդի կհանվի Չերչիլի «հաղթության» ժամացույցը (լուսանկար)

Աճուրդի կհանվի Չերչիլի «հաղթության» ժամացույցը (լուսանկար)

Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվելու Շվեյցարիայի ժողովրդի կողմից Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի կապակցությամբ բրիտանացի վարչապետ Ուինսթոն Չերչիլին նվիրված ժամացույցը։

«Sotheby's»–ն արդեն այն 60-100 հազ ֆունտ (93-155 հազ դոլար) է գնահատել՝ տեղեկացնելով, որ աճուդը կկայանա սեպտեմբերի 22–ին Լոնդոնում։

Ժամացույցի թվահարթակին պատկերված է վիշապին հաղթած Սուրբ Գեորգին, իսկ սլաքը եռաժանիի տեսք ունի։ Այն պատրաստվել է ֆաշիստներին հաղթանակած դաշնակից երկրների առաջնորդների համար՝ ժնևյան հայտնի ժամագործ Լուի Կոտտիեի կողմից, որը համագործակցել է «Agassiz and Co» ընկերության հետ։

Ժամացույցի հակառակ կողմը զարդարված է լատինական «V»–ով՝ «Victory» (հաղթանակ) բառի առաջին տառով և ընծայագրով։

Բացի Չերչիլից՝ նման ժամացույց է ընծայվել նաև Իոսիֆ Ստալինին, Շառլ դե Գոլին և Հարրի Թրումենին։

Ինչպես նշել են «Sotheby's»–ում, ժամացույցը հանդիսանում է առաջնորդության պատմական վկա և խիզախության խորհրդանիշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը