Քաղաքական

12.05.2015 11:27


Նաիրիտցիները նորից ձեռնունայն են մնացել (տեսանյութ)

Նաիրիտցիները նորից ձեռնունայն են մնացել (տեսանյութ)

Մեր թղթակցի տեղեկացմամբ՝ «Նաիրիտի» աշխատակիցներն աշխատավարձի պարտքի մարման մասին որևէ տեղեկություն ստանալու համար Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում շուրջ մեկ ժամ ապարդյուն սպասել են Սերժ Սարգսյանին։ Իսկ երբ վերջինի շարասյունը սրընթաց անցել է ցուցարարների մոտով, նաիրիտցիները շարժվել են ՀՀ նախագահական նստավայր, որտեղ նույնպես որևէ մեկին չեն հանդիպել։

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր աջակցել ուսանող ունեցող նաիրիտցիներին, որոնք կարող էին հետաձգել ուսման վարձերի վճարումը։ Սակայն նաիրիտցիներն այսօր «7օր»–ի թղթակցին հայտնել են, որ բուհերը չեն ընդառաջել նման ուսանողներին։

Գործարանի աշխատակիցների հերթական բողոքի ակցիան նախատեսված է հինգշաբթի՝ ժամը 11.00–ին, Կառավարության շենքի դիմաց։ Այդ օրվանից սկսվում է նաև նաիրիտցիների նստացույցը, որը կտևի երեք օր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը