Աշխարհ

12.05.2015 10:38


ԶԼՄ. «Բեն Լադենին ոչնչացնելու ձևի մասին ԱՄՆ–ը ստել է»

ԶԼՄ. «Բեն Լադենին ոչնչացնելու ձևի մասին ԱՄՆ–ը ստել է»

«London Review Books»–ում ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հրապարակած հաշվետվության համաձայն՝ Վաշինգտոնը ստել է «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին ոչնչացնելու ձևի մասին։ Այս մասին գրում է «Газета.Ru»–ն՝ հավելելով, որ Հերշը պնդում է՝ Պակիստանն ահաբեկչին ձերբակալել է 2006թ.։ Այդ ժամանակից մինչև իր մահը՝ 2011թ., Բեն Լադենը գտնվել է ուժայինների լիակատար վերահսկողության ներքո։

Ծրագրվում էր նրան Վաշինգտոնին հանձնել՝ ամերիկյան իշխանությունների կողմից մատուցած որևէ ծառայության դիմաց։ Սակայն Բեն Լադենի գտնվելու վայրի մասին իմացողներից մեկը 2010թ. այդ տեղեկատվությունը 25 մլն դոլարով վաճառել է ԱՄՆ–ին։ Դրանից հետո ամերիկյան զինվորականները ստացել են շինության հատակագիծը, որտեղ գտնվում էր Բեն Լադենը, և իրականացրել նրան ոչնչացնելու ծրագիրը։

Լրագրողն ընդգծել է, որ ահաբեկչին ոչնչացնելը մեծ ջանքեր չէր էլ պահանջում, քանի որ նա համշանդամ է եղել, և չէր կարող հակազդեցություն ցույց տալ։

«CNN»–ը նշում է, որ Սպիտակ տունն այս տեղեկատվության ճշմարտացիությունը հերքում է։

«Մենք համագործակցել ենք Պակիստանի հետ «Ալ Քաիդան» կազմալուծելու մեր փորձերի հարցում, սակայն այդ ծրագիրը սկզբից մինչև վերջ ԱՄՆ–ինն է եղել»,–ասվում է պաշտոնական Վաշինգտոնի հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը