Աշխարհ

12.05.2015 10:13


ԱՄՆ–ը հույս ունի, որ Սոչիում Քերրին կնպաստի սիրիական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ–ը հույս ունի, որ Սոչիում Քերրին կնպաստի սիրիական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ պետքարտուղարությունում հույս են հայտնել, որ պետքարտուղար Ջոն Քերրիի այցը Սոչի կնպաստի սիրիական հակամարտության կարգավորմանը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։

«Պետքարտուղար Քերրին և նրա թիմը վաղուց խորհրդածում են դիվանագիտական սցենարին վերադառնալու ուղիների մասին։ Դա կլինի Սոչիի քննարկումների հիմնական թեմաներից մեկը»,–նկատել է Հարֆը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին Սոչիում կքննարկեն Ռուսաստանի և ԱՄՆ–ի հարաբերություններին առնչվող բոլոր խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը