Եվրահանձնաժողովը մտադիր է Հունաստանի պարտքի հարցով բանակցություններն ավարտել մինչև հուլիս
Եվրահանձնաժողովը ծրագրում է ավարտել բանակցությունները Հունաստանի պարտքի հարցով մինչև այս տարվա հուլիս։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Ծրագիրը երկարաձգվել է մինչև հունիսի վերջ, սակայն հաշվի առնելով Հունաստանի կառավարության կողմից իրացվելության հետ կապված դժվարությունները՝ պատճառներ կան բանակցությունները որքան հնարավոր է՝ շուտ ավարտելու համար»,–ասել է Դոմբրովսկիսը։
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ՝ բարեփոխումների համապարփակ նախագիծ, ֆինանսական ծրագրի պայմաններին համապատասխան, չկա։
Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլենհայտարարել էր, որ Հունաստանն իրեն անխոհեմ է դրսևորում երկրի պետպարտքի վճարման հարցում։
Եվրահանձնաժողովը մտադիր է Հունաստանի պարտքի հարցով բանակցություններն ավարտել մինչև հուլիս
Եվրահանձնաժողովը ծրագրում է ավարտել բանակցությունները Հունաստանի պարտքի հարցով մինչև այս տարվա հուլիս։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Ծրագիրը երկարաձգվել է մինչև հունիսի վերջ, սակայն հաշվի առնելով Հունաստանի կառավարության կողմից իրացվելության հետ կապված դժվարությունները՝ պատճառներ կան բանակցությունները որքան հնարավոր է՝ շուտ ավարտելու համար»,–ասել է Դոմբրովսկիսը։
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ՝ բարեփոխումների համապարփակ նախագիծ, ֆինանսական ծրագրի պայմաններին համապատասխան, չկա։
Ավելի վաղ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել էր, որ Հունաստանն իրեն անխոհեմ է դրսևորում երկրի պետպարտքի վճարման հարցում։
7or.am