Տնտեսական

12.05.2015 09:32


Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում մեկնարկել է նաիրիտցիների ցույցը

Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում մեկնարկել է նաիրիտցիների ցույցը

Այսօր՝ ժամը 9.00–ից, «Նաիրիտ» գործարանի ներկա ու կրճատված հարյուրավոր աշխատակիցներ պաստառներով հավաքվել են Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում՝ Սերժ Սարգսյանին տեսնելու և նրանից աշխատավարձերի պարտքի մարման մասին որևէ տեղեկություն ստանալու ակնկալիքով։

Գործարանի աշխատակիցների հետ զրույցում մեր թղթակիցը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանի շարասյունը դեռ չի անցել։ Փոխարենը՝ նաիրիտցիներին «հսկում են» մեծաքանակ իրավապահ մարմիններ։

Հիշեցնենք՝ գործարանն աշխատողներին պարտք է շուրջ երկու տարվա աշխատավարձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը