Լրահոս

12.05.2015 07:57


Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մայիսի 12-ին, ժամը 00.43-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է միջպետական Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 13-րդ կմ-ի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 MZ 828 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մայիսի 11-ին, ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Տերյան փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 31 ՏՍ 262 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մայիսի 11-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Ախթամար» թերակղզու տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 01 ՕՍ 006 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մայիսի 11-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 AU 900 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մայիսի 11-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 34-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար և 9 մարդատար ավտոմեքենաներ (28 ուղևոր):

***

Մայիսի 11-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Եղևնի» ռեստորանային համալիրի մոտակայքում «ԶԻԼ» մակինիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա գազատար խողովակի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԶԻԼ» մակինիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակինիշի 42 LL 421 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը