Լրահոս

11.05.2015 17:30


Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից նոր տուժող կա

Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից նոր տուժող կա

Մայիսի 2-ին Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վիճաբանությունից տուժած Մուշեղ եւ Հարություն Զաքարյանները Գորիսի պետական համալսարանի շրջանավարտներ են: «Առավոտ»–ը գրում է, որ պարզվում է՝ եղբայրներից ոչ թե մեկը, այլ երկուսն էլ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ծեծկռտուքի արդյունքում: Մինչեւ այժմ լրատվամիջոցներով ներկայացվում էր միայն աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի մասին, մինչդեռ մյուս եղբայրը՝ Մուշեղը, նույնպես լուրջ վնասվածքներ ունի: Նա այսօր վիրահատվում է:

«Մուշեղն ունի դիմածնոտային եւ քթի ոսկորների ջարդվածք, հայտնաբերել են այտոսկրի ջարդվածք: Նա հիմա Երեւանում է, ու վիրահատության են տարել»,- «Aravot.am»–ին ասաց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը:

Նա հաստատեց, որ Զաքարյանները բարեկամական կապեր ունեն Բուդաղյանների հետ, բայց վստահեցրեց, որ ծեծկռտուքը Բուդաղյանների հայտնի դեպքի հետ կապ չունի:

Մանրամասները՝ «Առավոտ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը