Լրահոս

11.05.2015 17:35


Քաղաքացին ընկել է դիտահորը

Քաղաքացին ընկել է դիտահորը

Մայիսի 11-ին՝ ժամը 15.31-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բանդի թաղամասում քաղաքացին ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Գ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը