Լրահոս

11.05.2015 17:15


Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Մայիսի 11-ին՝ ժամը 15.46-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել միջպետական Մ-8 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը