Աշխարհ

11.05.2015 20:07


ՌԴ–ն 205 մլն ռուբլի է հատկացրել Արկտիկայի արշավանքների համար

ՌԴ–ն 205 մլն ռուբլի է հատկացրել Արկտիկայի արշավանքների համար

ՌԴ կառավարությունը 205 մլն ռուբլի է հատկացրել Արկտիկայում արշավանքները վերսկսելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Россия 24» հեռուստաալիքը, համապատասխան փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Նշվում է, որ դեռ 2013թ. դադարեցվել է դրեյֆող կայանների աշխատանքին վերաբերող ծրագիրը, որը մեկնարկել է դեռ 1937–ին։ Այդ ժամանակ «Հյուսիսային բևեռ-40»-ի աշխատակազմը տարհանվել էր ոչ բարենպաստ պայմանների պատճառով, երբ կայանի տակ գտնվող սառույցը սկսել է ճաքել: Այժմ վերակազմավորված կայանը կվերսկսի իր աշխատանքը ոչ թե տարեկան, այլ սեզոնային կտրվածքով:

Նախատեսվում է, որ Արկտիկայում աշխատանքների տևողությունը կկազմի մոտ 3 ամիս: Կայանի աշխատակազմի ծրագրված թիվը կազմում է 16 հոգի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը