Աշխարհ

11.05.2015 19:00


Համակարգիչը 732 հազ դոլար է պարտվել պոկերով

Համակարգիչը 732 հազ դոլար է պարտվել պոկերով

Երկու շաբաթ ամեն օր թղթախաղի սեղանի շուրջ 11 ժամ մրցում էին պոկերի աշխարհի լավագույն 4 խաղացողները և համակարգչային ծրագիրը, որը ստեղծվել էր Քարնեգի–Մելլոն համալսարանի գիտնականների կողմից։ Նրանք խաղում էին պոկերի ամենահայտնի տարբերակը՝ անսահմանափակ տեխասյան հոլդեմը։ Արդյունքում՝ մարդիկ հաղթեցին համակարգչին, որը ստիպված էր 732 հազ դոլար վճարել։

Այդուհանդերձ, իրենք ծրագրավորողները կարծում են, որ խաղն ավարտվել է «վիճակագրական ոչ ոքիով»։ Բանն այն է, որ կոնի վրա 170 մլն դոլար էր դրված, իսկ տարած հաղթանակը համարվում էր չնչին. այն չէր հասնում վիճակագրորեն նշանակալի արդյունքի։

Հայտնի է, որ համակարգիչը վաղուց գերազանցել է մարդուն այնպիսի խաղերում, ինչպիսիք են շաշկին ու շախմատը՝ հաղթելով աշխարհի չեմպիոններին։ Սակայն պոկերի «դաշտում» մարդը վստահաբար առաջատար է։ Խնդիրն այս խաղի առանձնահատկությունն է։ Շախմատային տախտակին երկու խաղացողն էլ տեսնում է բոլոր խաղաքարերը, և այստեղ մեքենայի՝ վայրկյանում միլիարդավոր տարբերակներ հաշվելու կարողությունը վճռորոշ է դառնում։

Այլ է իրավիճակը պոկերի դեպքում. այն ոչ լիարժեք տեղեկատվությամբ խաղ է. մասնակիցները չգիտեն մրցակցի խաղաքարերը։ Իսկ թղթախաղային այնպիսի հնարք, ինչպիսին բլեֆն է, թվում է՝ համակարգիչը երբեք չի յուրացնի։

Եվ, այնուամենայնիվ, նա հավասարը հավասարի հետ է խաղացել ասերի հետ։ Դրա համար համակարգիչն ուսուցման երկարատև փուլ է անցել, ընդ որում՝ ոչ մարդու կողմից։ Իմանալով խաղի կանոնները՝ համակարգիչը պարապել է ինքն իր հետ, խաղացել ավելի քան տրիլիոն պարտիա՝ մշակելով խաղի սեփական ալգորիթմներն ու մարտավարությունը։

Գիտնականների խոսքերով՝ այսուհետև, վիճակագրական նշանակալիության մակարդակով, ոչ մի մահկանացու այլևս ունակ չի լինի հաղթել համակարգչին իր ամբողջ կյանքի ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը