Լրահոս

11.05.2015 20:48


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 8-ից 11-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 8-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 28-ը։ Բացահայտվել է գողության` 15, խարդախության` 9, յուրացման 3 և կողոպուտի 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 3-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը