Լրահոս

11.05.2015 14:45


Դիակ՝ բուքմեյքերական գրասենյակում (լրացված)

Դիակ՝ բուքմեյքերական գրասենյակում (լրացված)

Մայիսի 9-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 1965 թ. ծնված Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Ի լրումն
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ նշված մարմնական վնասվածքը հացրել է 1968 թ. ծնված Հրանտ Ի.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 09.50-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Այս խորագրի վերջին նյութերը