Աշխարհ

11.05.2015 21:10


Կանադայում անհայտ անձը 4,14 մլն դոլար է շահել վիճակախաղով

Կանադայում անհայտ անձը 4,14 մլն դոլար է շահել վիճակախաղով

Ուշագրավ դեպք է տեղի ունցել Կանադայում: Օնտարիո նահանգի անհայտ բնակիչը «6-ը 49-ից» վիճակախաղում շահել է 4,14 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, ներկա պահին անհայտ է ոչ միայն հաջողակի անունը, այլ նաև այն հանգամանքը, թե Օնտարիոյի որ շրջանում էր վաճառվել շահող կտրոնը:

«Մենք սպասում ենք, մինչև մեզ ներկայացնեն շահած տոմսը` 1,16,21,22,33 և 43 համարներով», - հայտնել է Կանադայում տասնյակ նմանատիպ վիճակախաղեր անցկացնող «Ատլանտիկ Լոթերի» միության ներկայացուցիչը:

Նշվում է, որ ըստ վիճակախաղի կանոնների՝ հաղթողը պարտավոր է հայտնել իր անունը. հակառակ դեպքում նա չի ստանա իր մրցանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը