Լրահոս

11.05.2015 14:28


Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)

Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ:

Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանպահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:

Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց:

Աստղիկ Մարտիրոսյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի

նախարարի մամուլի քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը