Քաղաքական

11.05.2015 12:46


ԼՂՀ ԿԸՀ–ն բաշխել է մանդատները

ԼՂՀ ԿԸՀ–ն բաշխել է մանդատները

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սույն թվականի մայիսի 10-ի հերթական նիստում ամփոփվել են 2015թ. մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների վերջնական արդյունքները ու կայացվել որոշումներ 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ և 2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով պատգամավորներ ընտրվելու մասին:

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթների հաշվառմամբ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. մայիսի 18-ին կհրապարակի համամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների անվանական ցուցակը:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`Սահմանադրության 82-րդ հոդվածին համապատասխան` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, երրորդ հինգշաբթի օրը` ժամը 11-ին, որի մասին հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը