Աշխարհ

11.05.2015 12:21


Էրդողանին բողոքի ակցիայով են դիմավորել Գերմանիայում

Էրդողանին բողոքի ակցիայով են դիմավորել Գերմանիայում

Նախօրեին Գերմանիայում հազարավոր մարդիկ բողոքի ակցիայով են դիմավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն այնտեղ է ժամանել նախընտրական քարոզչության նպատակով։

Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, Կարլսրուե ցուցասրահում Էրդողանը գերմանաբնակ 14 հազ կողմնակցի կոչ է արել գնալ ընտրատեղամասեր։ Սակայն թուրքական իշխանությունների քաղաքականությունից դժգոհ հազարավոր մարդիկ հավաքվել են ցուցասրահի մոտ և ընդհարվել նախագահի կողմնակիցների հետ, որոնք չեն կարողացել ներս մտնել։

Իրավապահները 2 անձ են ձերբակալել, կան բազմաթիվ տուժածներ։ Նշվում է, որ թեև մինչև ընտրություններ մնացել է մոտ մեկ ամիս, սակայն գերմանաբնակ թուրքերը կարող են արտահերթ քվեարկել մինչև մայիսի վերջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը